Ներքին 4 տարի առաջ - 13:25 05-01-2022

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

«ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,- ասաց Մաթևոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան