Ներքին 4 տարի առաջ - 12:06 03-11-2021

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակելու հարցը․ Արայիկ Հարությունյան

Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակվելու հարցը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդոք ճի՞շտ են լուրերը, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է կոմբինատի տնօրեն:

Հարությունյանը նախ նշեց, որ երբ լուծումները կլինեն, բոլորը կիմանան: Հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվու՞մ է, նա ասաց. «Այո, քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»:

Անդրադառնալով ավելի վաղ Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը՝ նա ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ: Հարությունյանը շեշտեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել: Նա հորդորեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարությունների մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան