Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին 4 տարի առաջ - 15:34 20-11-2022

Ինչ հետևանքների է հանգեցնում վիտամին D-ի պակասը


D վիտամինն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է։ D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։

Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։ Այն մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ազդում է հակաբորբոքային պրոցեսների վրա և պատասխանատու է դոֆամինի և սերոտոնինի արտադրության համար։

Բժշկական գիտությունների թեկնածու, Սեչենովի համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Գուզել Ռունովան «Looking» մեդիա հարթակին ասել է, որ այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։

Ի դեպ, եթե դուք օգտագործում եք արևապաշտպան քսուք, այն գրեթե ամբողջությամբ արգելափակում է վիտամին D-ի ընդունումը:

«Հաշվի առնելով, որ այժմ բոլորը վախենում են արևի ակտիվ լույսից, շատերը պաշտպանում են իրենց արևապաշտպան քսուքով: Եթե մարդը 30-ից ավելի SPF պարունակող քսուք օգտագործի, դա գրեթե ամբողջությամբ կարգելափակի վիտամին D ստանալու հնարավորությունը: Նույնիսկ ամռան ամիսներին բնակչության մեծ մասը կունենա վիտամինի անբավարարություն»,- ասաց նա:

Այս տարրի պակասը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում։ Երեխայի մոտ D վիտամինի անբավարարությունը կարող է հանգեցնել ռախիտի: Եվ, իհարկե, ռիսկային գոտում են տարեցները, որոնց մոտ արդեն իսկ ոսկրերի կոտրվածքների մեծ ռիսկ կա։

Սակայն D վիտամինի մեծ չափաբաժիններ ընդունել նույնպես պետք չէ, քանի որ դրա ավելցուկը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Օպտիմալ չափը որոշելու համար միշտ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
21:07 «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին