Ներքին 3 տարի առաջ - 23:41 15-11-2022

Այս ուժերի ռևանշի նպատակով իշխանության գալը ավելի կործանարար է, քան Փաշինյանինը․ Խաչատրյան

«Ֆակտոր թիվիի» հյուրը «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Արմեն Խաչատրյանն է։ Խաչատրյանը խոսել է ընդդիմության հանրահավաքների, փողոցային պայքարի, ընդդիմության խորհրդարան վերադառնալու մասին։

«Ես միշտ հակված եմ եղել նրան, որ նվաստացուցիչ պարտություն բերած իշխանությունը իրավունք չունի շարունակել պաշտոնավարել, և երկու բան է ասվում․ այն իշխանությունը, որը պարտվել է, պետք է հեռանա, և անդրադառնալով արցախյան բանակցային կամ հետպատերազմյան շրջանում, այն, ինչ որ բանակցային է կոչվում կամ ինչ մնացել է բանակցային գործընթացից, պնդում էի միշտ, որ գլխավոր բանակցողը պետք է փոխվի։ Այս ուժերի դեպքում խնդիրը ո՛չ Հայաստանն է եղել, ո՛չ Արցախը, ո՛չ հետպատերազմյան ստեղծված ծանր իրականությունը։ Այստեղ խոսքը զուտ ռևանշի մասին է․ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, մենք գանք իշխանության։ Պատմական այս իրավիճակում ինչքան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալն է կործանարար, գուցե ավելի շատ կործանարար կլիներ այս ուժերի ռևանշի նպատակով իշխանության գալը»։

Խաչատրյանի համոզմամբ՝ այս պատերազմում հավասարաչափ մեղավոր են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը և բոլոր այն ուժերը, որոնք ճիշտ չեն գնահատել ստեղծված իրավիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան