Ներքին 1 տարի առաջ - 19:52 27-12-2024

Կաթողիկոսի ուղերձը կլինի կեսգիշերից առաջ․ ՀԸ-ները կհեռարձակե՞ն Փաշինյանինը

Հանրային հեռուստաընկերությունը արդեն 2-րդ տարին չի հեռարձակի Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։

Հ1-ը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջարկել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ավանդույթ դարձած 23։40-ի փոխարեն հեռարձակվի 21։55-ին, ինչը Մայր Աթոռից մերժել են։

Oragir.News-ը մի քանի հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ հեռարձակելո՞ւ են ՀՀ վարչապետի և Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձները, եթե այո, ապա ժամը քանիսի՞ն։

Շողակաթ հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ ավանդույթի համաձայն՝ կլինի կաթողիկոսի ուղերձը, որին կհաջորդի վարչապետինը և 00։00-ին զանգերը կղողանջեն։

Հայկական երկրորդ հեռուստաալիքից հայտնեցին, որ ժամային գրաֆիկը դեռ պարզ չէ։

«Դեռ չեն ուղարկել, պետք է հաշվարկ անենք, նոր ասենք»,- հայտնեցին Հ2-ից, ապա հավեեցին, որ և՛ կաթողիկոսի, և՛ վարչապետի ուղերձներնէլ հեռարձակելու են։

Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններից խոստացան ճշտել և ավելի ուշ պատասխանել, 5-րդ ալիքից արձագանք չեղավ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Oragir.News-ին Հանրային հեռուստաընկերությունից հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ 2025 թվականի ամանորյա ուղերձները բանավոր համաձայնեցվել են։ Ստացվում է՝ Հ1-ը խաբել է։

Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո որոշ հեռուստաընկերություններ չէին հեռարձակել Փաշինյանի ուղերձը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան