Ներքին 3 տարի առաջ - 19:44 07-08-2023

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է, անգամ, եթե տվյալ հասարակությունը գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում այսօր գտնվում է Արցախը:

Սակայն դա ամենևին չի նշանակում, որ բազմակարծության քողի տակ կարելի է հանդես գալ պատերազմ անցած գեներալների «ականջները կտրելու» հրապարակային հոխորտանքներով, երկրի խորհրդարանն անվանել «ախոռ», իսկ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, ոչ ավել, ոչ պակաս՝ «բիոմասա…»։

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար, եթե դրա կրողը ոչ թե շարքային անուս քաղաքացին է, այլ երկրի նախագահին կից գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահը և, միաժամանակ, կարծեմ, Անվտանգության խորհրդի անդամը…

Այսքանից հետո մտածում եմ՝ ստեղծված իրավիճակի մեղավորն այդ պաշտոնն զբաղեցնող անձն է՞, թե՞ նա, ով նրան նշանակել է այդ պաշտոնում…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով