Ներքին 3 տարի առաջ - 17:24 15-11-2022

Այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու որոշումը քաղաքական է և թելադրված է Հայաստանում ձևավորված քաղաքական իրողություններով:

Ըստ նրա՝ ընդդիմադիր երկու խմբակցություններում ընդգրկված են երիտասարդ ու լուրջ մարդիկ, վառ անհատականություններ, որոնք կուսակցական չեն և ունեն մասնագիտական բարձր որակավորում:

«Քաղաքական գրագետ հաշվարկի և ճիշտ վարքաբանության պարագայում նրանք կարող են ունենալ լավ քաղաքական հեռանկար:

Իմ խորին համոզմամբ, այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ի զորու չէ քաղաքական առարկայական ու բովանդակային քննարկումների հարթակ լինել, հետևաբար, ունի կարճ կյանք:

Անկախ այդ որոշման նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես հարգում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների այս որոշումը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող