-
Խոսք 5 տարի առաջ - 18:48 18-09-2021

Հասարակության մեջ օրեցօր խորանում է այս իշխանության դեմ ատելությունը, խորանում է նրանց հեռացնելու պահանջը. Արթուր Ղազինյան

«Որևէ օրինական պահանջ ոստիկանության կողմից ներկայացված չի եղել։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով արարք, գործողություն, որը ենթադրում է իշխանության լիազորությունների վերազանցում։ Այսինքն, ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ է տրվել լիազորությունների վերազանցում, հետևաբար, կարծում եմ, որ պետք է հարուցվի քրեական գործ, տրվի իրավական գնահատական ոստիկանության գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով ևս այցելել է այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ ոստիկանների գործողությունների հիմքում վախն է։

«Իրենք հասկանում են, որ հասարակության մեջ օրեցօր խորանում է այս իշխանության դեմ ատելությունը, խորանում է նրանց հեռացնելու պահանջը, օրեցօր ձևավորվում ու ամրապնդվում է այդ օրակարգը, և նրանք փորձում են բիրտ ուժով վախի մթնոլորտ տարածել հասարակության մեջ, հասարակության ըմբոստ զանգվածին թույլ չտալ դուրս գալ փողոց և պայքարել այս ապօրինի և դավաճան իշխանության դեմ»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել, ոստիկանությունն ուժով բերման էր ենթարկել ակցիայի բազմաթիվ մասնակիցների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով