Ներքին 4 տարի առաջ - 21:30 01-08-2022

Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը, հստակեցվում են քննարկվելիք հարցերը:

Ենթադրում եմ, թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են, թույլ չեն տալիս:

Արդյունքում Ալիևը ստանում է հրաման ապակայունացնել իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում և սկսում ռազմական ագրեսիա Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Հ.Գ. Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ, հատում է թույլատրելի բոլոր գծերը և խաղում է կրակի հետ: Իսկ Ռուսաստանի լռությունը ոչ մի պարագայում չպետք է ընկալել որպես թուլության նշան:
Ամեն ինչ իր ժամանակին . . .»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով