Ներքին 3 տարի առաջ - 23:27 10-11-2022

17-ամյա աղջիկը Աքորի բնակավայրի մոտ 7 մետր բարձրությունից ընկել է ձորը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում գտնվող ձորից քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մոտ 7 մետր խորությունից պատգարակով ձորից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ՝ 17-ամյա Աստղիկ Օ-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ալավերդի» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան