Ներքին 1 տարի առաջ - 13:11 17-01-2025

Երևանում «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բարձրությունից ընկել շինհրապարակ. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:40-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել բետոնե ծածկերով, Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելու ժամանակ բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինրապարակի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այդ թվում՝ պարանոցին տեղադրել են հատուկ ֆիքսատոր, ապա փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան