Ներքին 2 տարի առաջ - 15:48 28-04-2024

Արարատի մարզում Nissan-ը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից ընկել գետը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը իր վարած «Nissan» (Պիկապ) մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին՝ Արևշատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի երկաթե ճանապարհներին և մոտ 7 մետր բարձրությունից ընկել գետը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»