Ներքին 3 տարի առաջ - 18:08 07-11-2022

Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրենին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, հատուկ անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ստեղծմանը և հանրապետությունում դրա ծավալների ընդլայնմանը, Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանմանը, Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը։ Քննարկվել են նաև INL-ի այլ համագործակցություններ, ինչպիսիք են քրեական օրենսդրության բարեփոխումները և հակակոռուպցիոն ջանքերը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն արդեն իսկ ներկայացվել է Կառավարություն։

Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։

Ներկայացվել է նաև Կառավարության կողմից Պարեկային ծառայության օրինակով քրեակատարողական ծառայողների պատրաստման գործընթացի կազմակերպման գաղափարը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել համակարգի աշխատանքին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան