Ներքին 4 տարի առաջ - 19:43 14-10-2022

Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին:

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, հաշտարարության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում թվայնացման օրակարգը, ինչպես նաև դրա ուղղությամբ նախարարության կողմից տարվող ներկայիս աշխատանքի ընթացքը:

Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության հիմնական ուղղությունները, որոնք ներառում են Արդարադատության նախարարության քաղաքականության մշակումը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիան, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ հակակոռուպցիոն հաստատությունների կարողությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության համատեքստում նախարարության կարիքների, ինչպես նաև այս ուղղությամբ ԵՄ կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը:

Հանդիպման ավարտին ընդգծվել է Հայաստանի արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության արդյունքում իրականացվող բարեփոխումային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև երկուստեք վերահաստատվել՝ համատեղ համագործակցության շարունակականության հրամայականը և հետագա քայլերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»