Ներքին 3 տարի առաջ - 18:16 30-06-2023

Գրիգոր Մինասյանն ընդունել է Իրանի դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում Հայաստանում:

Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցության և երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված գործընկերային ամուր հարաբերությունների համար: Նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ՝ պատժի մնացած մասն իրենց երկրում կրելու նպատակով և գոհունակություն է հայտնել դատապարտյալների փոխացման ոլորտում շարունակական արդյունավետ համագործակցության համար:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին բարձր մակարդակի համագործակցության, մասնավորապես՝ դատապարտյալների փոխանցման, ինչպես նաև էքստրադիցիայի ոլորտում գրանցած հաջողությունների համար:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի դատական համակարգերի միջև ձևավորված հաջող համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավական հանձնախմբի նախատեսվող այցի ընթացքում կհաջողվի լուծել կողմերի միջև առկա իրավական խնդիրները: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ իրավական ոլորտում երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կանխել տարածաշրջանում թմրանյութերի շրջանառությունը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը: Նախարարը վերահաստատել է, որ երկկողմ այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ամրապնդելով հայ-իրանական հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»