Մամուլ 3 տարի առաջ - 08:11 03-11-2022

Կառավարությունը նախատեսում է ՄԻՊ-ի գրասենյակի բյուջեն 70 մլն դրամով ավելացնել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Մինչդեռ նույն կառավարությունը 2021-ին ցանկանում էր վերացնել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ ՄԻՊ աշխատակազմին տրամադրվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի, եւ ուզում էին կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը: Իսկ այդ դրույթը ՄԻՊ-ին անկախության երաշխիք էր տալիս եւ բացառում ֆինանսական կախվածությունը կառավարությունից։

Թաթոյանի օրոք նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի մեքենաները կրճատեցին` այն դեպքում, երբ օմբուդսմենը մշտապես սահման ու Արցախ էր մեկնում, փաստահավաք աշխատանք կատարում, ինչն անում է նաեւ հիմա, երբ թողել է ՄԻՊ-ի պաշտոնը։ Իր վերջին հարցազրույցներից մեկում նա պատմեց, որ իրեն առաջարկում էին սահմանային բնակավայրեր գնալ տաքսիով։ Այս երկակի ստանդարտները ցույց են տալիս իշխանությունների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ, երբ դրանց ղեկին իրենց հավատարիմ ծառայող անձինք չեն, այլ՝ դեմք եւ ինքնուրույնություն ունեցող պաշտոնյաներ»:

Մանրամասները՝ թերթը այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ