Ներքին 4 տարի առաջ - 12:23 26-05-2022

ԿԳՄՍ նախարարության 2022թ․-ի բյուջեն կավելացվի 200 մլն դրամով

Կառավարության նիստում քննարկվում է ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը, նիստում որպես զեկուցող հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

«Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022թ․-ի բյուջեն ավելացնել 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահեստային ֆոնդի միջոցների հաշվին։ Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում 2022թ․-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակը ապահովվելու համար։ Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները կկազմակերպեն լրացուցիչ մրցարշավներ և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ այլ երկրների հավաքականների հետ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս պատրաստվելու համար։ Բացի այս՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերին, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը։ Որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում և մարզական արդյունքների աճ»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Որոշումը միաձայն ընդունվեց, դեմ չկար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ