Ներքին 3 տարի առաջ - 23:11 27-10-2022

Մարդ-արջ կոնֆլիկտի ուղղակի հետևանքները

Հայտնի է, որ Վայոց ձորում երբեմն մարդ-արջ կոնֆլիկտի հետևանքով տեղի բնակիչները կրում են նյութական վնասներ, իսկ կենդանին՝ դառնում է խոցելի։

«Solving human-bear conflict in Vayots Dzor, Armenia» ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել «մարդ-արջ» կոնֆլիկտի լուծմանը Վայոց ձորում։ Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների և նոր մեթոդների կիրառման արդյունքում առաջարկվել և ներդրվել են կոնֆլիկտի լուծման տարբերակներ։ Ծրագրի ներդրած ջանքերը ակնհայտ են, բայց խնդիրը չի լուծվում, այն կա և ահագնանում է։

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը 2016-ից ի վեր կազմակերպում և իրականացնում է գազալցակայաններում և մասնավոր վայրերում պահվող արջերի փրկության ծրագիր, ինչը նաև մարդ-արջ կոնֆլիկտի ուղղակի հետևանք է։ Ներկայումս «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում» գտնվում է շուրջ 20 արջ: Արդեն շուրջ հինգ տարի է, ինչ FPWC Հայաստանում իրականացնում է արջերի փրկության մեծ ծրագիրը, ինչի արդյունքում «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» է տեղափոխվել տարիներ շարունակ անազատության մեջ պահվող ավելի քան 30 արջ։ Իսկ International Animal Rescue կազմակերպությունը իր պաշտոնական էջում նշել էր, որ դեռևս 2017 թվականի հոկտեմբերին, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հայկական հիմնադրամի (FPWC) հետ աշխատելով մեկնարկել է «Մեծ արջի փրկության արշավը»՝ օգնելու տառապող արջերին:

Ըստ International Animal Rescue կազմակերպության՝ ենթադրվում էր, որ Հայաստանում վանդակներում առանձին պահվող 80 արջ կա։ Խնդրին անդրադարձել էին նաև ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Կենդանաբանության ինստիտուտի Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցները, որոնք ՀՀ Վայոց ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրություններ են իրականացրել։ Այս մասին հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում։

Կենդանաբանների և կենսաբանների կարծիքով՝ արջերը հարձակվում են, երբ սոված են լինում, կամ երբ իրենց քոթոթների հետ են լինում և անսպասելի իրենց տարածքում մարդ է հայտնվում։ Սրանք երկուսն էլ իրար չեն ոչնչացնում, ապահովում են մեկը մյուսի գոյությունը։ Ոչնչացումը սկսվում է, երբ սոցիալական աշխարհն իր պաշտպանական բնազդներով մտնում է բնության աշխարհ։ Եվ դա հանգեցնում է այն փաստին, որ տեղի է ունենում երկու աշխարհների բախում, որն էլ մշտապես ավարտվել է ողբերգությամբ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն պարզելու համար, թե մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրությունները ինչ փուլում են գտնվում, հնարավոր ինչ արդյունքներ կարող են ապահովել, սակայն զանգերին ոչ ոք չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում