Ավելին 4 տարի առաջ - 20:28 25-04-2022

ԱՄՆ-ում մի ընտանիք ուժեղ խռմփոցի պատճառով տան տակ ձմեռած 5 արջ է հայտնաբերել

ԱՄՆ-ում մի ընտանիք իր տան տակ հինգ քնած արջ է գտել, գրում է HuffPost-ը։ Գազաններին մատնել է սեփական խռմփոցը։

Կալիֆոռնիայի բնակիչներն ամբողջ ձմեռ տան մեջ բարձր խռմփոցի նման անհասկանալի ձայներ են լսել, որոնք գալիս էին նկուղից։ Չնայած դրան՝ ընտանիքն անտեսել է կողմնակի աղմուկը՝ մտածելով, որ դա ինչ-որ տեխնիկական խնդիր է։

Ձայները չեն դադարել, ուստի բնակիչները, այնուամենայնիվ, որոշել են ստուգել նկուղը և պարզել աղմուկի պատճառը: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ իրենց տան տակ գտան հինգ արջից բաղկացած մի ամբողջ ընտանիք։ Կենդանիներին քշելու համար եկել են մասնագետներ:

Մայր արջին արթնացնելուն և տան տակից դուրս հանելուն պես նա կանչել է ձագերին, որոնք մոր հետևից գնացել են անտառ։ Դրանից հետո տանտերը հատուկ էլեկտրական պատնեշ է տեղադրել, որը կվախեցնի կենդանիներին, եթե նրանք նորից շատ մոտենան շենքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում