Արտաքին 5 տարի առաջ - 14:24 30-06-2021

Գինի արտադրող ամենահին երկրներից մեկը, որն աճեցնում է խաղողը կոնֆլիկտի գոտում. Forbes-ի անդրադարձը հայկական գինեգործությանը

Աշխարհահռչակ Forbes-ը հերթական անգամ անդրադարձել է հայկական գինեգործությանը և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներին:

Հոդվածի հեղինակ Կատրին Թոդը, որը գրում է գինու և գինեգործների մասին, անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ նշելով, որ այս տարի գինի արտադրող տարբեր շրջաններում բերքահավաքի ընթացքում առաջացած խնդիրներն տարբեր էին:

Նա ընդգծում է, որ փամփուշտներից խուսափելու համար՝ խաղողով լի մեքենաները ստիպված էին թաքնվել, իսկ ոմանք էլ նախընտրում էին օգտագորել փոքր տեխնիկա, որպեսզի խուսափեն թշնամու ռազմական ուժերից:

Սա առաջին անգամը չէ, որ խաղողագործությունը Հայաստանում ստիպված է գոյատևել ու դիմակայել ծանր պայմաններին՝ Սովետական Միության բռնաճնշումներից մինչև նրա փլուզում:

Այժմ էլ խաղողագործությունը հայտնվել է հակամարտության գոտում, որտեղ յուրաքանչյուր բերք կարող է դառնալ կյանքի ու մահվան խնդիր, հատկապես Տավուշի Բերդավան համայնքում:

Հոդվածագիրը ևս մեկ անգամ նշում է, որ, չնայած այս ծանր պայմաններին, մարդիկ որակյալ գինու արտադրությունն առաջնահերթություն են համարում :

Հոդվածն ամբոջովին կարող եք կարդալ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան