Մամուլ 3 տարի առաջ - 08:30 21-10-2022

Վարչական շրջանի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ժամանակ ռեստորան է բացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ:

Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետեւ Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: «Պանդոկը ոչ թե իմը, այլ քրոջս որդունն է: Այն ինձ հետ որեւէ կապ չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Զարմիկը պանդոկի տնօրեն Արթուր Աբգարյանն է: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի հիմնադրած «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ում վարորդ է աշխատել, այժմ, փաստորեն, պանդոկ է ղեկավարում:

Ի՞նչ է ստացվում. կարող ենք ենթադրել, որ մարդը պաշտոնավարման ժանակահատվածում բիզնես է հիմնում, այն ազգականի անունով գրանցում ու որոշում՝ ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի: Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս այս դեպքի համար էր ասում. «Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան