Մամուլ 3 տարի առաջ - 08:15 07-07-2023

Վարչական շրջանի ղեկավարը հինգ մեքենա ունի. ՊԵԿ նախկին պաշտոնյայի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2008 -2022 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Մհերյանը, որն այժմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, 2022 թվականին 1 մլն 900 հազար դրամով ավտոտնակ է վաճառել։

Տարվա վերջում նա ունեցել է մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել 2019 թվականին, երբ նա դեռ աշխատում էր ՊԵԿ-ում։ Մհերյանն իր պաշտոնին նշանակվել է անցյալ տարի: Այդ նույն տարում նա ձեռք է բերել «Մազդա» մակնիշի ավտոմեքենա եւ վճարել դրա համար 2 մլն 388 հազար դրամ, սակայն ունի նաեւ չորս այլ ավտոմեքենա, որոնք գնվել են տարբեր տարիներին։ Այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարն ունի հինգ մեքենա։

Մհերյանը բանկային հաշվին գումար չի ունեցել, կանխիկ ունեցել է 1 մլն 900 հազար դրամ եւ 35 հազար դոլար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 13 մլն դրամ է եղել, որը գոյացել է աշխատավարձերից եւ գույքն օտարելուց ստացված եկամուտից։

Այս եկամուտների պայմաններում նա ունի նաեւ 62 մլն դրամի վարկ, որից 14 միլիոնը բնակարանի հիփոթեք է, իսկ մյուս տվյալները պաշտպանված են, մեզ հասանելի չեն»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»