Մամուլ 4 տարի առաջ - 08:34 20-10-2022

Դժգոհ են քաղաքապետարանի քարտուղարի ժ/պ-ից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է երևում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակազմի չհասկացվածությունը, ինչի վկայությունն են խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետի կոշտ խոսակցություններն ու դժգոհությունները վարչություններից ու վարչական շրջանների ղեկավարներից: «Փաստ» թերթի աղբյուրները վստահեցնում են, որ նման «բոլոլայի» պատճառը քաղաքապետարանի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանն է:
Ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանում շատ մեծ դժգոհություն կա Մեջլումյանից ոչ միայն իր բուն գործառույթների առումով, քաղաքապետին՝ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ իրեն հարմար «զեկուցումների» հետ կապված, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ:

Ի մասնավորի, քաղաքապետարանում նաև խոսում են, որ նա գրեթե ամբողջությամբ իր ձեռքն է փորձում վերցնել ապօրինի շինությունների օրինականացման գործընթացը, և մեծամասամբ լուծում են ստանում այն շինությունների հետ կապված դիմումները, որոնց տերերին հաջողվում է կապի դուրս գալ նրա հետ: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մեջլումյանի՝ բավական «անկաշկանդ» զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ նա բավական լավ կապեր ունի Հակակոռուպցիոն կոմիտեում» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում