Ներքին 3 տարի առաջ - 10:49 17-04-2023

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»։

Ավինյանը նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարպտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է Հայկ Մուրադյանը։