Մամուլ Տեսանյութ 4 տարի առաջ - 08:48 12-10-2022

Առանց ինտրիգների և սուր քննադատության. «Սուպերքաղաքապետի» «վախվորած» ներկայացումը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վստահաբար կարելի է պնդել, որ Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանի մոնոներկայացումը բավական շեղվել է նախնական սցենարից: Ներկայացման նախնական անսոնսից, որ բավական անհանգստացրել էր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներին, բայց փոխարենը մեծ ինտրիգ առաջացրել հասարակության մոտ, բուն ներկայացման մեջ միայն Մարությանի ձեռքի արկղն էր մնացել, ինչն էլ գրկած բեմ է մտնում, ակնդետ նայում իր իսկ՝ քաղաքապետի երդմնակալության օրն արված լուսանկարին ու բացականչում՝ անասուն էլի:

«Սուպերքաղաքապետի» մոններկայացման մեջ սուր անկյուններ, կոնկերտ, թիրախային ու հետաքրքիր քննադատություն չկար: Մարությանն, ասես, շառից-փորձանքից հեռու տարբերակն ընտրելով, զգուշացել էր՝ իշխանական որևէ տեսակի մահակ չիջնի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ նա իր ներկայացման մեջ մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն օգտագործել:

Բայց նախկին քաղաքապետը, ըստ երևույթին, վախեցել կամ կաշկանդվել է նման քայլի գնալ ու բավարարվել է սոսկ՝ ներկայացման մեջ կեղծ voicer տեղադրելով: Բեմադրության մեջ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, թե՛ կառավարական կաբինետի ներկայացուցիչների, թե՛ ԱԺ պատգամավորներից որևէ մեկի, ու թե՛ անգամ Էդմոն Մարուքյանի մասին թթու խոսք, սուր քննադատություն կամ սարկազմ չկար: Հանդիսատեսն անատամ այս ներկայցաման մեջ ոչ միայն ինտրիգ, այլ տողատակեր կամ ենթատեքստեր չի կարող տեսել կամ գտնել. դրանք պարզապես բացակայում են:

Եթե կարճ բնութագրելու լինենք Մարությանի մոնոներկայացումը, ապա, միանշանակ, ինտրիգների սպաումով տոմս գնող հանդիսատեսի հույսերը չեն արդարանալու. այնտեղ բացի «թեթևի մեջ» խայթոցները՝ թե՛ նախկիններին, թե՛ նորերին, ուրիշ ոչինչ կա: Սա, ավելի շատ, ինքնամաքրման ակտի նմանվող բեմադրություն է, որտեղ Մարությանն ինչքան հնարավոր է փորձում էր իր իսկ սահմանած սպիտակ քողի ներքո հանդես գալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում