Ներքին 4 տարի առաջ - 22:55 15-04-2022

Ծնկած, վախվորած ապրելով չենք կարող պետություն ու ազգ մնալ․ Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլորս չենք կարող գիտակ ու պրոֆեսիոնալ լինել, բայց նվազագույնը պարտավոր ենք չմորթվելու, ինքնապաշտպանվելու բնազդը չկորցնել։

Երբ խոսում ենք ինքնապաշտպանության, հնարավոր պատերազմին պատրաստվելու մասին, միանգամից թարգմանում են որպես պատերազմի կոչեր ու պատերազմի ցանկություններ։

Հարգելինե՛րս, պատերազմից ավելի ծանր ու անմարդկային երևույթ չկա այս աշխարհում, բայց ծնկած, վախվորած ապրելով չենք կարող պետություն ու ազգ մնալ։ Երբ թշնամին քեզ սպառնում է, իսկ դու խոսում ես խաղաղության մասին, թշնամին ավելի շատ է խոսելու քեզ ճնշելու մասին, քեզ սպանելու է, որպեսզի գնաս ասիմետրիկ զիջումների։

Հ.Գ. ինձ մի բան է հետաքրքրում, բոլոր նրանք, ովքեր ասում են հողերը տանք Ադրբեջանին ապրենք, իրենց սեփական հողերը, իրանց տները կտան նրանց, ովքեր աչք ունեն ու ուզում են վերցնեն։ Թե ամեն մի թիզի համար իրար փոր կթափեն, տարիներով թշնամի կմնան։

Հ.Հ.Գ. մենք Մարտական եղբայրությունով պատրաստվում ենք, իսկ ովքեր գիտակցում են կարևորությունը, հերթագրվեք։ Պրոֆեսիոնալ զինվորականների առաջնորդությամբ սովորում ենք զենք բռնելուց սկսած մինչև դրոնից օգտվել, առաջին բուժ օգնությունից մինչև հրամանատարություն, ռազմավարական պլանավորում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան