Ներքին 5 տարի առաջ - 22:29 07-08-2021

Նման ծանր իրավիճակներում են պետություններն ավելի լավ ճանաչում իրար․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ կառավարության պաշտոնական բացատրությունն այն մասին, թե ինչու մինչև հիմա աջակցության ձեռք չի մեկնել հրդեհներով լի Հունաստանին, ինձ հայտնի չէ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ուշ չէ։

Նման ծանր իրավիճակներում են պետություններն ավելի լավ ճանաչում իրար, և բնական դաշնակցին աջակցելն անհրաժեշտություն է:

Հ.Գ. ցանկանում եմ հիշեցնել, որ 88-ի երկրաշարժից հետո աշխարհի ավելի քան 100 երկիր օգնություն են ցուցաբերել մեզ` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։

Օգնել են նաև վերականգնողական աշխատանքներում։ Բնական աղետների ժամանակ սատար կանգնելը ուժեղ ու մարդասիրական քայլ է, որը կարելի է ցուցաբերել նույնիսկ թշնամուն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան