Մամուլ 4 տարի առաջ - 09:11 07-10-2022

Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք ստիպված են լինում ծանուցում ստացած, բայց հավաքներին չմասնակցած անձանց բերման ենթարկել, որն ուղեկցվել է անգամ դանակահարությամբ: Լոռու մարզի Արծնիկ գյուղում իրավապահները գնացել են գյուղի 39 տարեկան բնակչի տուն՝ հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել զինկոմիսարիատ: Իրավապահներին քաղաքացին դիմավորել է հայհոյանքներով ու փորձել դանակով հարվածել:

Ավելին՝ այս օրերին իրավապահները փորձում են զինկոմ ներկայանալ չցանկացող անձանց հարազատներից պարզել, թե ուր են, ինչու չեն կատարում զինկոմի պահանջը, ինչը իրավապահների մոտ բարդություններ է առաջացնում, եւ վերջիններս լուրջ վիճաբանությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ: Բացի այդ, ողջ գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախումներով, որի մասին ահազանգել է ՀԿ հատվածը, եւ երեկ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խնդրին՝ քննադատելով ՊՆ-ի գործելաոճը:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հերթական պլանային վարժական հավաքներն են անցկացվում։ Որոշումը կառավարությունն է ընդունել՝ հիմքում ունենալով Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան