Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 14:05 22-09-2022

Տեսախցիկն արձանագրել է քամուց «Սուրմալու» առևտրի կենտրոնի պատի փլուզման պահը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսաքանդ եռահարկ շինության պատը երեկ փլուզվեց, այսօր հրապարակվել է տեսանյութ, որում երևում է փլուզման պահը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նշեցին, որ եռահարկ կիսաքանդ շինության փլուզման պատճառը ենթադրաբար եղել է ուժեղ քամին։ Փլուզվող պատն ընկել է անմիջապես հարևանությամբ կայանված երկու տրասնպորտային միջոցի վրա։ Երեք քաղաքացի տուժել էին․ նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը դեռ շարունակում է ստացիոնար բուժումը՝ ապաքինման ընթացքով։

Այսօր կառավարության նիստի ժամանակ այդ մասին հաղորդեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել պայթյուն, որ առնվազն 16 մարդու կյանք էր խլել։ ԱԻՆ-ը քաղաքապետարանին, ոստիկանությանը ու քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին գրություն էր ուղղարկել՝ առաջարկելով ապամոնտաժել պայթյունից տուժած շենքերը, քանի որ դրանք այլևս ենթակա չեն վերականգնման։ Դա սեփականատիրոջ պարտականությունն էր, որը, փաստորեն, չէր արվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան