Ներքին 4 տարի առաջ - 19:24 12-08-2022

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Արմավիր քաղաքում ԳԱԶ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ Mercedes G 500-ին․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Վահան Խ.-ն իր վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 4/5 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Թադևոս Ա.-ի կողմից վարած Peugeot 306 մակնիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 33-ամյա Արտավազդ Ի.-ին պատկանող Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թադևոս Ա-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի ավագ տեսուչ Նարեկ Գրիգորյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերտիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործորով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան