Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:04 09-09-2022

Գիշերը Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 3 անձ՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու հիմքով

Ազատության հրապարակից կեսգիշերն անց Կենտրոնի ոստիկանության բաժին երեք անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածով (Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը) նախատեսված արարքի համար։

Այս մասին լրատվամիջոցներին ասել են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածի՝
Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով