Արտաքին 5 տարի առաջ - 15:15 11-05-2021

Իտալիայում խուզարկվել է նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 անձ

Իտալիացի կարաբինավորները խուզարկել են 11 անձանց, որոնք կասկածվում են երկրի նախագահ Սերջո Մատարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և հանցագործություններ հրահրելու մեջ: Հռոմի դատախազության պահանջով խուզարկությունը կատարվել է երկրի մի շարք քաղաքներում՝ Թուրինում, Պերուջեում և Բոլոնիայում: Կասկածյալներից մեկը 53 տարեկան համալսարանական պրոֆեսոր է:

«Նրա կապը հակասեմիտական և ռասիստական հայացքներ ունեցող խմբերի և ակտիվիստների հետ հայտնաբերվել է ռուսական «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մյուս երեք կասկածյալները նույնպես ծայրահեղ աջ համոզմունքների հետևորդներ են:

Խուզարկվել են կասկածյալների էլեկտրոնային հաշիվներն ու սոցիալական էջերը, ինչպես նաև առգրավվել բազմաթիվ համակարգեր և սարքավորումներ, որոնցով սպառնալիքներ են ուղարկվել նախագահին: Կասկածյալները 44-65 տարեկան անձինք են:

Նշվում է նաև, որ հետաքննության ընթացքում հայտնաբերվել են ցանցում պետության ղեկավարի դեմ բազմաթիվ վիրավորական գործողություններ, որոնք, հավանաբար, երկրում իշխանության բարձրագույն ինստիտուտների դեմ ագրեսիայի մանրակրկիտ մտածված ռազմավարության արդյունք են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով