Ներքին 4 տարի առաջ - 19:45 06-09-2022

Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարություն է տեղի ունեցել․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարված քաղաքացիներ կան, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00–ի սահմաններում Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:

Մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին Արսեն Մ.-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ Արթուր Ս.-ն «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք վնասվածքով», իսկ Միհրան Ք.-ն «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են իրենց մոտ:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են «Կալիֆորնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան