Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:01 13-06-2023

Երկու՝ տնային կալանքի տակ գտնվող քաղաքացի գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակից է եղել․ ոտքի սարքը աշխատո՞ւմ է

«Տնային կալանք երբ սահմանում էինք, մարդկանց ոտքերին պետք է սարքեր տեղադրվեին, այդ սարքերն աշխատո՞ւմ են, որովհետև այսօր մամուլում կարդում եմ երկու՝ տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիգիշերը 03։30-ին գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակից է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ սարքերն ընդհանրապես աշխատո՞ւմ են, թե՞ ձևական են»,- դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Ի պատասխան Արփինե Սարգսյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով սարքերն արձանագրում են դեպքերը․ «Կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ, օրինակ, գիշերային ժամերին խախտումը լինի, համակարգն արձանագրի, բայց հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, այս դեպքում Պրոբացիայի ծառայության, արձագանքը լինի առավոտյան։ Ամեն դեպքում համակարգը ֆիքսում է խախտումը՝ թույլ տալով հանդես գալ միջնորդությամբ և կամ փոխել խափանման միջոցը, կամ այլ պարտականություններ դնել անձի վրա»։

Արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց այլ բան մտածել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում