Ներքին 4 տարի առաջ - 22:34 11-10-2022

Մասիսի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն է եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վիճաբանությունն այնուհետև շարունակվել է դրսում. եղբայրները ծեծի են ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան