Մամուլ 4 տարի առաջ - 08:10 06-09-2022

Ինչու է խորհրդականը հայտնվել մարզպետի «սև ցուցակում»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։

Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել: Ինչպես նաեւ նախկին փոխմարզպետ, այժմ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի ընկերն է, վերջինս էր մարզպետարանում որոշում կադրային քաղաքականությունը։

Պետրոսյանը քաջարանցի է, նրան փորձել են «աճեցնել» որպես Քաջարանի քաղաքապետացու, սակայն ՔՊ-ն հաստատեց ոչ թե Պետրոսյանի, այլ «Զապո» մականունով Արմեն Առաքելյանի թեկնածությունը, ինչը Պետրոսյանը ծանր է տարել եւ հայտարարում է, թե չի աշխատելու ՔՊ-ի հաղթանակի համար, դրա համար էլ հայտնվել է կալավանցու սեւ ցուցակում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով