Ներքին 11 ամիս առաջ - 17:09 06-11-2025

Պարեկին ծեծած Շիրակի մարզպետի խորհրդականը դեռևս չի ազատվել աշխատանքից

Oragir.News-ի տեղեկություններով` հոկտեմբերի 29-ին Գյումրիում պարեկին ծեծած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշյանի գլխավոր խորհրդականը` Գոռ Սարոյանը դեռևս չի ազատվել աշխատանքից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` մարզպետի խորհրդականի սանիկը` քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանը, դիմել է փախուստի։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդականը Գոռ Սարոյանը երեկ իր սանիկի հետ ծեծել է պարեկային ծառայողի։

Այս միջադեպի հետ կապված այդպես էլ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրվել, փոխարենը տարածվեց տեղեկություն, որ Արտյոմ Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից։

Փաստորեն, այն ինչ կարելի է իշխանության ներկայացուցիչներին և մերձիշխանական շրջանակներին, մյուսներին չի կարելի։

Նույն արարքը ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների համար իրենից ենթադրում է պատիժ, իսկ իշխանականները հեշտությամբ կարող են շրջանցել պատժից։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, բայց մարզպետը Oragir.News-ի թղթակցի զանգերն անպատասխան թողեց, իսկ հարցազրույցների համար էլ Շիրակի մարզպետը ժամանակ չունի, որովհետև ամեն օր գյուղերում շրջայցեր է իրականացնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան