Մամուլ 4 տարի առաջ - 09:47 27-08-2022

Հայաստանում մինչ օրս հանրաքվեի միջոցով հարց չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 78 . Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է մեծ թվով հայտարարություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Դրանցից մեկը վերաբերում է նաեւ հանրաքվեի ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերում է նրա ելույթներից մեկը. «Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով:
Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»: Սակայն նրա ելույթից մինչեւ օրս չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում որեւէ որոշում կայացվի հանրաքվեի միջոցով:
Հիշեցնենք, որ անգամ համայնքների խոշորացման ծրագիրը ընդունվեց եւ իրականացվեց առանց տեղական հանրաքվեի, եւ սա այն դեպքում, երբ դա հստակ ամրագրված էր օրենքով: Ստացվում է՝ հատկապես իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը մշտապես կատարել է ականջահաճո հայտարարություններ, սակայն դրանցից շատ քչերն են իրականություն դարձել. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով