Մամուլ 4 տարի առաջ - 08:36 20-05-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 11. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա եւ իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով:
Այլ կերպ ասած` մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Այժմ այդ նույն պրակտիկան շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։ Այս տարվա հունվարի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ փետրվարի 22-ին էլ Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան: Ի տարբերություն նախկին նշանակումների՝ Իգիթյանն ու Հարությունյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունեն, մինչդեռ նախորդ նշանակումները հստակ քաղաքական են եղել: Ստացվում է՝ «լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի