Մամուլ 4 տարի առաջ - 08:18 18-08-2022

Արթուր Աբրահամը «Սուրմալու»-ում էր. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։

Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաեւ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում:

Մարդիկ դատապարտում էին, ուղղակի լուտանքներ էին տեղում նրա հասցեին, որ աղետի ու ողբերգության առիթն օգտագործում է փիառվելու համար: Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսեւորում է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան