Ներքին 5 ամիս առաջ - 14:57 20-04-2026

Ձեզ բոլորը սիրում են. Արթուր Աբրահամը Փաշինյանին իրենց տուն հրավիրեց՝ թեյելու, Փաշինյանը չմերժեց

Երևանի Ներքին Չարբախ թաղամասում այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը բաժակ բարձրացրեց և դիմելով Արթուր Աբրահամին, նշեց.

«Սա իսկապես մեծ իրադարձություն է, սա նրա մասին է, թե ինչպես կարող է արվարձանային հատվածը դառնալ կենտրոն։ Լավ օրինակ է նաև մյուսների համար։ Այն առնվազն բռնցքամարտի կենտրոն է դառնալու։

Երկու խնդիր կա. նախ շատ կարևոր է, որ մեր նվաճումների հասած մարզիկներն իմանան, թե Հայաստանն իրենց ինչքան է սիրում ու գնահատում։ Երկրորդը, ակնհայտորեն, մեր երեխաները շատ են սիրում նվաճումների հասած մարզիկների և Արթուր Աբրահամին մասնավորապես։ Սա միջոց է, որ մենք մեր երեխաներին սպորտի, մարզական կյանքի հետ կարողանանք կապել։ Ես համոզված եմ, որ լիքը երեխաներ ընտրելով ձեր անվան ճանապարհը գալու են այստեղ»։

Արթուր Աբրահամյանը վարչապետին ցույց տվեց բնակիչների կողմից իր կառուցած այգին՝ նշելով, որ տնկվել է 33 ծառ, այգում կա անվճար Wi-fi, տեսախցիկներ.

«Ես շեշտը դրել եմ կանաչապատման ու մաքրության վրա։ Ցայտաղբյուր ենք կառուցել, նաև զուգարաններ ենք կառուցելու։

Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ, ամաչում եմ մարդկանց մոտ ասել։ Ես իմ սրտի խոսքը պետք է ասեմ, սա նորմալ բան չի, սա յուրահատուկ բան է, որ այսպիսի աղքատ մի թաղամասում նման բան եք ստեղծում։ Ոչ մեկս հավիտյան չենք, բայց սա մնում է։ Պարոն վարչապետ ձեզ բոլորը սիրում են, որովհետեւ դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են, հատկապես, որ այս դպրոցը կառուցում եք»,–ասաց մարզիկը՝ հավելելով, որ դպրոցում լավ է սովորել, գերազանց է ավարտել, նաև ավարտել է ԵՊՀ–ի իրավաբանական ֆակուլտետը։

Արթուր Աբրահամը Փաշինյանին հրավիրեց իրենց տուն թեյ խմելու: Փաշինյանն առաջարկն ընդունեց։

Ճանապարհին Փաշինյանը խոստացավ, որ այս փողոցն էլ կվերանորոգվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան