Ներքին 4 տարի առաջ - 20:11 14-08-2022

Ռումբի մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․

Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։

Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։

ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։

Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի