Ավելին 4 տարի առաջ - 19:59 01-06-2022

Սպամ նամակների ջնջումը մարդկանց կյանքից տարեկան երկու օր է խլում․ «Կասպերսկի Լաբորատորիա»

Այն ընկերությունների աշխատակիցները, որոնք ստանում են օրական 60-ից մինչև 100 արտաքին էլ. նամակներ, տարեկան մոտ 18 ժամ են ծախսում անպետք նամակների մշակման վրա, այսինքն՝ ընդհանուր առմամբ երկու աշխատանքային օրից ավելի: Այս մասին հաղորդում են «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունից։

Համեմատության համար նշենք, որ մարդիկ, որոնք ստանում են օրական մինչև 30 նամակ, տարեկան նամակների մշակման վրա ծախսում են հինգ ժամ։ Եթե ​​մուտքային նամակների ծավալը օրական հասնում է 60-ի, ապա սպամի վրա ծախսվում է տարեկան մոտ 11 ժամ։

«Ըստ մեր վիճակագրության, մոտավորապես յուրաքանչյուր երկրորդ էլեկտրոնային նամակը սպամ է», - ասում է «Կասպերսկու լաբորատորիայի» փոստային սպառնալիքների պաշտպանության թիմի ղեկավար Անդրեյ Կովտունը:

Միևնույն ժամանակ, «Կասպերսկու լաբորատորիան» նշել է, որ նամակների մշակման վրա ավելորդ ժամանակի վատնումը միակ խնդիրը չէ։ Հաճախ սպամ հաղորդագրությունները պարունակում են վնասակար ֆայլեր, որոնք բացելը կարող է հանգեցնել ընկերության կորպորատիվ տեղեկատվական ենթակառուցվածքի խաթարման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով