Արտաքին 5 տարի առաջ - 12:33 04-06-2021

Թրամփը քննադատել է ԱՄՆ գլխավոր վարակաբանին նրա նամակների հանրայնացումից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն և միաժամանակ երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին այն բանից հետո, երբ նրա աշխատանքային նամակագրությսւնը հասանելի է դարձել հանրությանը: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը:

Էլեկտրոնային նամակները հրապարակվել The Washington Post և BuzzFeed թերթերում: Նամակներից պարզ է դառնում, որ Ֆաուչին 2020 թ.՝ կորոնավիրուսի համավարակի սկզբում, կտրականապես դեմ է եղել հասարակության կողմից բժշկական դիմակներ կրելուն՝ գտնելով, որ դրանք պետք է օգտագործեն միայն բուժաշխատողները: Սակայն ավելի ուշ նա սկսել է այլ կերպ մտածել:

Նամակներում խոսվում է նաև այն մասին, որ նախորդ տարվա սկզբին գիտնականները Ֆաուչիի ուշադրությունն են հրավիրել լաբորատորիայից արտահոսքի արդյունքում COVID-19-ի հնարավոր ծագման վարկածի վրա: Սակայն այս հարցի վերաբերյալ վարակաբանի նամակն ամբողջությամբ հանվել է նամակագրության հրապարակման ժամանակ: Ֆաուչին սկզբում վստահ է եղել, որ վիրուսը բնական ծագում ունի, իսկ ավելի ուշ ասել է, որ չի բացառում նաև այլ վարկածները:

Ավելի վաղ նա խոսել էր կորոնավիրուսից մահացության «թերագնահատման» մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով