Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:52 11-08-2022

Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով 3 մահացածների և 4 վիրավորների ինքնությունը. shamshyan.com

ՔԿ-ում հարուցված քրգործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ ռուսական համարանիշով «Ֆրիգիտլիներ» մակնիշի բեռնատարը, որի վրա եղել է կցորդիչ, վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 38-ամյա Արթուր Ջաբիևը, իսկ Opel-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Քոչարյանը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Քոչարյանը, նրա ուղևորները՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 74-ամյա Սամվել Հաջաթյանն ու 69-ամյա Անիչկա Հաջաթյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Մաթևոսյանը, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արմենուհի Բաղդասարյանը և բեռնատարի վարորդ Ա. Ջաբիևը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» ԲԿ։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր՝ օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 08։30-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան