Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:38 17-09-2026

Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Մխիթար Հովսեփյանը։

Վթարի հետևանքով Մ. Հովսեփյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Սիլվա Մարգարյանը, 59-ամյա Հասմիկ Արզումանյանը և 42-ամյա Լիլիթ Թադևոսյանը տեղում մահացել են, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ 55-ամյա Լիաննա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ նշանակված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների և ավտոտեխնիկական։

Կա վարկած, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37.5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում առևտրով զբաղվող տաղավարին, ապա ծառին, և հայտնվել ծառերի մեջ։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության 3 դատախազ։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 3-ի մարմինները փրկարարներն ու պարեկները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս, իսկ վարորդը, ում մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա, եղել էր ամրակապված։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։


Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է