Ներքին 4 տարի առաջ - 13:03 08-08-2022

Եթե ի վիճակի չեք կատարել Ձեր առջև դրված խնդիրները, հրավիրեք Նիկոլ Փաշինյանին, որ նա մի խուրձ խոտ բերի Ձեզ կերակրելու համար․ Էդգար Ղազարյան

Ուշադրություն` բոլոր զինվորականներին, ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության Բանակի բոլոր գեներալներին և սպաներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա հավելում է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

Անկախ քաղաքական իշխանությունների ընդունած որոշումներից և թշնամու հետ ունեցած պայմանավորվածություններից, Դուք պարտավոր եք կատարել Ձեր սահմանադրական պարտավորությունները։

Եթե ի վիճակի չեք կատարել Ձեր առջև դրված խնդիրները, ապա հավաքվեք մի վայրում, հրավիրեք Նիկոլ Փաշինյանին, որ նա մի խուրձ խոտ բերի Ձեզ կերակրելու համար, իսկ նրա կինը՝ նկարի այդ կադրերը և հրապարակի համացանցում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի