Ներքին 3 տարի առաջ - 14:15 28-11-2022

ՀՀ ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում  է իր առջև դրված խնդիրները․ ՊՆ խոսնակը՝ սահմանում թշնամու կուտակումների մասին հարցին ի պատասխան

Երեկվանից հայկական թելեգրամյան որոշ ալիքներ խոսում են հայ-ադրբեջանական փաստացի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին։ Oragir.News-ը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին խնդրեց հաստատել կամ հերքել կուտակումների մասին տեղեկատվությունը։

«ՀՀ ԶՈՒ-ն աչալրջորեն իրականացնում է իրեն վստահված պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանությունը և ողջ ծավալով կատարում իր առջև դրված խնդիրները»,- պատասխանեց Արամ Թորոսյանը:

Նշենք, որ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ ենք ստանում հայ-ադրբեջանական փաստացի շփման գոտու տարբեր տեղամասերում հրադարդարի խախտումների մասին լուրեր։ Առավել սուր ու ծավալուն է իր կողմից հրադադարի խախտումների մասին լուրերը հերքում Ադրբեջանը։ Այս ետնանկարին, որոշ փորձագետների դիտարկմամբ, մեծանում է ակտիվ ռազմական գործողությունների հավանականությունը․ նշվում է, որ նախորդիվ Ադրբեջանը մշտապես կիրառել է քարոզչական գրոհներով հարձակումը նախապատրաստելու մարտավարությունը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի