Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:38 30-06-2022

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանին մինչև հիմա հաջողվում է լուծել իր առջև դրված խնդիրները․ Կարապետյան

Քննարկում է տեղի ունեցել «Բերձորի հանձնում և պատերազմ» թեմայով։ Բանախոսներն են՝ Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Կարապետյան, Գեղամ Ստեփանյան։

Բանախոսներից Աննա Կարապետյանն ասաց․ «Բանակցային գործընթացի տրամաբանությունն ու պրոցեսը հասկանալու համար կարևոր է նախ հասկանալ, թե նոյեմբերի 10-ից որ կողմը ինչ դիրքավորում որդեգրեց և ինչ խնդիրներ էր հետապնդում։ Ադրբեջանը պատերազմի ավարտից ի վեր, ըստ էության, երկու հիմնական խնդիր է դրել իր առաջ։ Առաջինը՝ մարսեցնել պատերազմի փաստը որպես այդպիսին, և երկրորդ խնդիրը՝ պատերազմի ելքը մարսեցնելն էր։ Ընդհանուր առմամաբ՝ Ադրբեջանին հաջողվում է մինչև հիմա լուծել իր առջև դրված խնդիրները։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի բանակցային հայեցակարգին, Հայաստանը ի սկզբանե որևէ հայեցակարգ չձևավորեց։ Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո մենք չլսեցին, այսպես կոչված, ամեն գնով խաղաղություն կառուցելու, խաղաղության դարաշրջան բացելու մոտեցումից ինչ է պահանջում, ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցային գործընթացից։ Չդրվեց նաև դեօկուպացիայի խնդիր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով