Մամուլ 3 տարի առաջ - 08:38 04-05-2023

Ադրբեջանին չի հաջողվում համոզել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակցի միջեւ վաշինգտոնյան բանակցությունները չնայած հանրային լայն շրջանակների հետաքրքրությունն են շարժել, սակայն ՔՊ-ում հատուկենտ մարդիկ են տեղյակ, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։

Իշխանական մեր աղբյուրն անկեղծացավ, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պարտադրում են ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։ Եվ եթե Հայաստանը դեմ չէ ու վաղուց հրապարակային հայտարարել է, որ Արցախի հարցը չի դիտարկում փաստաթուղթը չստորագրելու նախապայման եւ պատրաստ է փաստացի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ պայմանով, որ արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանա, ապա Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, մեր աղբյուրը չմանրամասնեց։ Թեեւ հասկանալի է, որ խոսքն անկլավների մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող